Գործնական քերականություն

56. Բառերը գույգ- զույգ խմբավորի՛ր   ըստ  օրինակիԵթե մոտնման իմաստ ունեցող բառերը հոմանիշներ ենինչպե՞ս կկոչվեն հակառակ իմաստ ունեցողները:

Օրինակ`

բարձր — ցածր,

 տալ — վերցնել:

Միշտ-երբեք, անարատ-արատավոր, ոչնչացնել-ստեղծել, , բացահայտ-գաղտնի, թույլ-ամուր, վերջին-առաջին, համաձայնել-հրաժարվել, հանգստանալ-աշխատել, գտնել-կորցնել, հավաքել-վատնել, աջ-ձախ, արթուն-քնած, ընդունել-մերժել:

57.Տրված բառերի հականիշները գրի´ր:

Սիրուն-տգեղ, լավ-վատ, մեծ-փոքր, ներքև-վերև, ուշադիր-անուշադիր, բարեկամ-թշնամի, աղքատ-հարուստ, կուշտ-սոված, դիտավորյալ-պատահական, հիշել-մոռանալ, վառել-հանգցնել, դրական-բացասական, հրաժեշտ տալ-ողջյունել, հյուսել-քանդել, թույլատրել-արգելել, ընկնել-բարձրանալ, գումարել-հանել, թափթփել-հավաքել, պապանձվել-աղմկել, գիշեր-ցերեկ, ելք-մուտք, ավարտել-սկսել, օգնել-խանգարել, արագացնել-դանդաղացնել:

58. Կետերը փոխարինի´ր ընդգծված բառերի հականիշներով:

Կենսաբանները պնդում են, որ գազանները միայն շարժվող առարկաներն են տեսնում. անշարժ կենդանին անհետանում է նրանց աչքից:

Մարդիկ դատարկ երկինք են տեսնում, իսկ ծիծեռնակի, ջրածիծառի և մի քանի ուրիշ թռչունների համար երկինքը լիքն է  միջատներով:

Գիտնականները պարզել են, որ ստորջրյա աշխարհը ոչ թե լռության, այլ աղմուկի աշխարհ է:

59. Առածներն ընդգծված բառերի հականիշներով լրացրո´ւ:

Անպտուղ ծառը կկտրեն, պտղատու ծառին քար կգցեն:

Բարին որ չլիներ, չարը աշխարհը կքանդեր:

Դևին դժոխքը ցույց չտաս, դրախտի ճանապարհը չի իմանա:

Թացն էլ չորի հետ վառվում է:

Կաթի հետ մտածը հոգու հետ  դուրս կգա:

Հագուստի նորն է լավ, ընկերոջ հին:

Մինչև չգա վերջինը, չի հիշվի առաջինը:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *